Այստեղից է սկսվում իմ ճանապարհը դեպի գիտելիքի աշխարհ
Ուսումնական կենտրոնը կազմակերպում է մանկական տոներ և հանդիսություններ, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, սպորտլանդիաներ, մրցույթներ: Այցելությունները պատկերասրահներ, կենդանաբանական և մանկական այգիներ, գրադարաններ, տիկնիկային թատրոնների ու կրկեսային ներկայացումների դիտումներն առավել հետաքրքիր են դարձնում ուսումնական կենտրոնի առօրյան: