Այստեղից է սկսվում իմ ճանապարհը դեպի գիտելիքի աշխարհ

Մայրենի լեզվի պարապմունքերին, սովորում են բանաստեղծություններ, հանելուկներ, ասացվածքներ, առակներ, շուտասելուկներ, որոնք զարգացնում են երեխայի բանավոր խոսքը:

Տրամաբանության պարապմունքների ընթացքում երեխաներին տրվում է տարրական գիտելիքներ մաթեմատիկայից: Կազմակերպվում է խաղ-վարժություններ, որոնք զարգացնում են երեխայի տրամաբանությունը և ինքնուրույն մտածողությունը:

Այստեղ սովորում են բարեկիրթ վարքի կանոններ, որը օգնում է նրանց անձի ճիշտ ձևավորմանը:

Կենտրոնը հնարավորինս փորձում է տալ երեխաներին օտար լեզուներից (ռուս, անգլերեն) այն գիտելիքները, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ էլ ավելի զարգացնելու իրենց գգիտելիքները:

Ակնիկում երեխաներին ծանոթացնում են կենդանի և անկենդան բնության հետ: Տարբերում են ընտանի և վայրի թռչուններին և կենդանիներին: Ծանոթանում մեր մոլորակի և տիեզերքի անսահման հրաշքներին:

Երաժշտական պարապմունքները զարգացնում են ընդունակաություն երաժշտությունը ընկալելու և վերլուծելու: Զարգացնում է երաժշտա-ռիթմիկ զգացողությունը: Ուսուցանում և ծանոթացնում է ազգային երաժշտության և հայ կոմպոզիտորների հետ:

Հոգեբանության նպատակն է զարգացնել երեխայի խոսքը, մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը, ստեղծագործական երևակայությունը:

Նկարչությունը զարգացնում է երեխայի տեսողական մտածողությունը: Գույնի և ձևի բազմազանության ընկալումը, տարբեր նյութերի կիրառումը` գեղեցիկը ստեղծելու մեջ:

Ծեփման միջոցով երեխան տարածական ծավալների գիտելիք է ձեռք բերում, ծանոթանում է քանդակի տեսակին և ձևին:

Ապլիկացիա և օրիգամի աշխատանքները երեխաների մեջ զարգացնում են կազմակերպվածություն, աշխատանքի հաջորդականությունը որոշելու, տրամաբանորեն մտածելու, ուժերը կենտրոնացնելու և որոշակի նպատակի հասցնելու հատկությունները:

Այստեղ երեխաները առնչվում են հայկական ազգային մշակույթի սկզբնական գիտելիքների հետ: Մեր գեր նպատակն է երեխայի մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը և ազգային արժեքները:

Այստեղ աշխատում են մանկավարժ-հոգեբաններ, որոնց նպատակն է երեխային տալ ազատ մտածելու արտահայտվելու և գործելու հնարավորույթուն, որն էլ կնպաստի անձի ճիշտ ձևավորմանը:

Համակարգչային գիտելիքները այսօր շատ ակտուալ են: Սովորեցնել և ծանոթացնել երեխաներին արդեն իսկ այս տաիքից համակարգչային լայն աշխարհին, կօգնի նրանց լինել էլ ավելի զարգացած և բանիմաց: Համակարգչի դասերին երեխաները սովորում են օգտվել ստեղնաշարից, մկնիկից, գրում և գունավորում են տառեր, դիտում են մուլտֆիլմեր և երգեր:

Մարմնամարզության խաղերի նպատակն է զարգացնել երեխայի ճկունությունը, արագ շարժվելու ունակությունը, ֆիզիկական պատրաստվածությունը: