Այստեղից է սկսվում իմ ճանապարհը դեպի գիտելիքի աշխարհ
«ԱԿՆԻԿ»-ը հիմնադրվել է 2002թ.:

Կենտրոնի հիմնադիր տնօրենն է Շուշանիկ Հակոբյանը:

Կենտրոնն իրականացնում է խաղ-ուսուցում երեք տարիքային խմբերում՝ կրտսեր (3-4 ), միջին (4-5), ավագ (5-6) և գիմնազիա (5-6):

Կրտսեր, միջին և ավագ խմբերի ուսուցումը եռօրյա է, իսկ գիմնազիա խմբերինը՝ ամենօրյա:

Յուրաքանչյուրում նախատեսվում է 10-12 երեխա, իսկ դասավանդվող առարկային տրամադրվում է 20 րոպե:

Կենտրոնում դասավանդվում են հետևյալ առարկաները՝ Մայրենի լեզու, Ռուսերեն, Անգլերեն, Տրամաբանություն, Երգեցողություն, Նկարչություն, Վարվեցողություն, Հոգեբանություն, Շրջակա միջավայր, Համակարգիչ, Մարմնակրթություն, Ապլիկացիա, Ծեփ, Ձեռարվեստ